• English
  • Հայերեն
Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • ՀՏՀ
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Կրթություն Հայաստանում

ՀՀ դեսպանությունը հյուրընկալել է Հնդկաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների տիկնանց (SHOM) միության անդամներին

04 նոյեմբերի, 2025
ՀՀ դեսպանությունը հյուրընկալել է Հնդկաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների տիկնանց (SHOM) միության անդամներին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Նոյեմբերի 4-ին Հնդկաստանում ՀՀ դեսպանությունը հյուրընկալել է երկրում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների տիկնանց (SHOM) միության անդամներին, որին ներկա են գտնվել մի շարք երկրների դեսպանների կանայք:
Իր ողջույնի խոսքում ՀՀ դեսպանի տիկին Լուսինե Տեր-Հովհաննիսյանը, երախտագիտություն հայտնելով պարբերաբար ընթացող նման հավաքույթների շարքում առաջին անգամ ՀՀ դեսպանությունում կազմակերպվող միջոցառման մասնակցության համար, անդրադարձել է Նյու Դելիի Հայաստան անվանակոչված փողոցում գտնվող ՀՀ դեսպանության հիմնադրման պատմությանն ու ճարտարապետական առանձնահատկություններին:
Միջոցառման ընթացքում ներկայացվել են Հայաստանի պատմությանը, մշակույթին, զբոսաշրջային վայրերին, արվեստին, հայ հայտնիներին, կրթությանն ու խոհանոցին, ինչպես նաև հայ-հնդկական առնչություններին վերաբերող հետաքրքրաշարժ տեղեկություններ: Հյուրասիրությանը մատուցվել են նաև ՀՀ դեսպանության դիվանագետների տիկնանց կողմից պատրաստված ուտեստներ:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Armenia Street, D-133, Anand Niketan,
New Delhi-110021, India

Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: